Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Թթի փառատոնը» և Գորիսի հյուրերը

«Թթի փառատոնը» և Գորիսի հյուրերը
07.07.2018 | 22:41

«Թթի փառատոնը» առաջին անգամ անցկացվել է 2014-ի ամռանը` Գորիսում: Ավանդական դարձած այդ փառատոնի ընթացքում լինում է սև ու սպիտակ թթի, թթի օղու, դոշաբի, Սյունյաց աշխարհի համ ու հոտով ուտեստների համտես-վաճառք:

Այս տարի թթի ավանդական դարձած փառատոնը տեղի ունեցավ Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների

շրջանակում:
Գորիսի Քարահունջ բնակավայրը մարդաշատ էր: Տոնակատարությանը կարելի էր տեսնել` ինչպես են խորոված պատրաստում կամ օղի թորում, ինչ համ ունեն տնական գաթան ու ազնվամորին:

Թթի փառատոնին միացել էին բազմաթիվ հյուրեր Երևանից և ԱՊՀ երկրներից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ